Ваш браузер устарел!

Обновите ваш браузер для правильного отображения этого сайта.Обновить мой браузер

Առևտրային ներկայացուցչությունը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կազմում պետական մարմին է, որն ապահովում է աջակցություն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Առևտրային ներկայացուցչությունների համակարգի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

Առևտրային ներկայացուցչության մասին

Առևտրային ներկայացուցչությունը գտնվում է Երևան քաղաքում:

Առևտրային ներկայացուցչության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի տնտեսական կապերի զարգացմանը, ռուսական արտահանման նախագծերի առաջխաղացմանը և Ռուսաստանի Դաշնությունում ներդրումների ու առաջատար տեխնոլոգիաների ներգրավմանը:

Առևտրային ներկայացուցչության խնդիրները

  • Ռուսաստանի արտաքին առևտրային կապերի զարգացում;
  • ապրանքների և ծառայությունների արտահանման ընդլայնում և դիվերսիֆիկացում;
  • Հայաստանի Հանրապետությունում մրցակցային առավելությունների իրականացմամբ պայմանների ստեղծում՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության բարձր տեխնոլոգիական արտահանմանը ուղղված հատվածների համար;
  • փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտ հանդիսացող արտահանողների մասնաբաժնի ավելացում;
  • Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը;
  • ռուսական ձեռնարկությունների զետեղումը միջազգային արտադրական շղթաներում:

Հայաստանի Հանրապետությունում առևտրային ներկայացուցչության իրականացվող ծառայությունները (գործառույթները)

  • գործարար նախագծերի իրականացման վերաբերյալ գործարարների խորհրդատվականկազմակերպչականտեղեկատվական աջակցություն;
  • աջակցություն պոտենցիալ գործընկերների որոնման գործում և նրանց հուսալիության ստուգում;
  • բիզնեսի վարման ոլորտում առանձին իրավաբանական հարցերով խորհրդատվություն;
  • ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցության աջակցություն և (կամուղեկցում;
  • խորհրդատվական աջակցություն պետական և մասնավոր մրցույթներին և գնումներին մասնակցելու համար;
  • Ռուսաստանում բիզնեսի վարման պայմանների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստում;
  • աջակցություն առևտրային և այլ առևտրային վեճերի մինչդատական փուլում կարգավորման գործում: