Ваш браузер устарел!

Обновите ваш браузер для правильного отображения этого сайта.Обновить мой браузер

Աննա Վալերիի Դոնչենկո

Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում

Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 4-ին Սեմիպալատինսկում:

Կրթություն

2003 թ. – Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարան, «իրավագիտություն» մասնագիտություն:

2007 թ. – Մոսկվայի Տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական ինստիտուտ, շնորհվել է մենեջմենթի մագիստրոսի աստիճան «մենեջմենթ» ուղղությամբ: Շնորհվել է MBA աստիճան: 

2013 թ. – «ESSEC BusinessSchool» միջազգային բիզնես դպրոց, շնորհվել է «օֆսեթ գործարքների կառավարում» որակավորումը:

2020 թ. մինչ օրս՝ Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարան, «հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտություն:

Աշխատանքային գործունեություն

2007 – 2009 թթ. – Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարության Իրավական դեպարտամենտի գլխավոր մասնագետ-փորձագետ:

2009 – 2012 թթ. – Ֆրանսիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ:

2012 – 2014 թթ. – Ֆրանսիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության տնտեսական բաժնի պետ:c

2015 – 2018 թթ. – Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարության Արտաքին տնտեսական գործունեության զարգացման եւ կարգավորման դեպարտամենտի արտաքին շուկաներ մուտք գործելու և պաշտպանական միջոցառումների բաժնի պետի տեղակալ:

2018 – 2020 թթ. – Բելգիայի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչի տեղակալ:

2020 թ. – ից Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում:

Պարգևատրումներ

Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարի շնորհակալագիր

Լրացուցիչ տեղեկություններ

Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն եւ իտալերեն լեզուներին: